Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես լռել եմ, երբ 2018-ին մարդկանց տան դիմաց դագաղներ են տարել: Երբեք այդ լռության համար ներողություն չեմ խնդրել ու չեմ խնդրի` գերադասում եմ մի գրառումով չազատվել իմ սխալներից ու ապրել դրա հետ:
Հետո դադարեցի արվեստագետին հարմար, բայց կեղծ դիմակի տակ՝ հեռու մնալ քաղաքականությունից ու հասկացա իրական ազատության համը:
Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք…տաղանդից:
Մի վախեցեք ժեխից` դրանցից վախենալը արժեքազրկում է յուրաքանչյուր ձեր ստեղծած արժեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը